երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Անհասկանալի են այն չափանիշները, որոնցով քննչական մարմինը ղեկավարվում է տուժողներին «ընտրելիս»․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Անհասկանալի են այն չափանիշները, որոնցով քննչական մարմինը ղեկավարվում է տուժողներին «ընտրելիս»․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Բացարձակապես անհասկանալի են այն չափանիշները, որոնցով քննչական մարմինը ղեկավարվում է տուժողներին «ընտրելիս»։ Այս մասին սեպտեմբերի 8-ի դատական նիստում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ 

Ալումյանը որպես հայտարարություն նշեց տուժող կողմի բացակայությունը՝ դատարանին հիշեցնելով պատճառները պարզելու անհրաժեշտությունը։ Նա զուգահեռ հիշեցրեց կոնկրետ այս գործով տուժողների կարգավիճակի հաստատման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ փաստարկն այն մասին, որ դատավարության բոլոր մասնակիցները, ինչպես հիմնական, այնպես էլ առանձին վարույթ անջատված մասով, կարգավիճակը պահպանում են բոլոր գործերով, քննադատության չի դիմանում։ 

«Գործով, որը հիմա ՀՔԾ վարույթում է, անցնում են 228 տուժողներ եւ նրանց իրավահաջորդներ։ Եթե հարգարժան դատախազները կարծում են, որ տուժողները պահպանում են իրենց կարգավիճակը, ապա բոլորին պետք է հրավիրեին այս դատավարությանը։ Բայց անհասկանալի չափանիշներով 228-ից հրավիրել են միայն 102-ին։ Չափանիշները բացարձակապես անհասկանալի են։ Ինչո՞ւ են նրանք 102-ին հրավիրել, իսկ մնացյալին չեն հրավիրել»,- հարց բարձացրեց փաստաբանը։

  • Կիսվել: