ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքում գործատուն կարող է չվճարել աշխատողին․ Ժորա Սարգսյան

Անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքում գործատուն կարող է չվճարել աշխատողին․ Ժորա Սարգսյան

Գործատուն,պարապուրդի ընթացքում, իրավունք ունի աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի, որը համապատասխանում է վերջինիս մասնագիտությանը: Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

«Այն դեպքերում, երբ այդ հնարավորությունը չկա, նախատեսված է, որ գործատուն փոխհատուցում է, վճարում է միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավել, քան՝ օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը»,- շեշտեց նա։

Խոսքն այն  դեպքերի մասին է, երբ պարապուրդն առկա է ոչ աշխատողի մեղքով. «Սակայն, միևնույն ժամանակ, կարգավորում կա, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին: Նման ուժ առաջանալու դեպքում գորածաատուն չի վճարում: Հաշվի առնելով որ այս երկու կարգավորումների մասով տարընկալում կա, տարբեր գործատուներ առաջնորդվում են տարբեր կարգավորումներով»,-ասաց Սարգսյանը և տեղեկացրեց, որ նախարարության կողմից օրենքի նախագիծ է մշակվել, որը դեռ քննարկման փուլում է:

  • Կիսվել: