ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անդրեասյանը Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկու երկրների ռազմավարական և գործընկերային հարաբերությունները

Անդրեասյանը Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկու երկրների ռազմավարական և գործընկերային հարաբերությունները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտների:

Ըստ աղբյուրի՝ կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

  • Կիսվել: