կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անցկացվել է Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատական նիստը

Անցկացվել է Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատական նիստը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվել է Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում մեղադրող դատախազը հայտնել է, որ հաստատվել է, որ դիզվառելիքի մատակարարման գործընթացում տեղի են ունեցել հափշտակություններ, որոնց մասնակցել են «Ֆլեշ» ընկերության ներկայացուցիչները:

Նա նշել է, որ, քանի որ «Ֆլեշ» ընկերությունը պատշաճ չէր իրականացրել մատակարարումը, որևէ ողջամիտ հիմք չկար նորից նույն ընկերությանն ընդգրկել այդ մատակարարման ծրագրում: Այս հայտարարությունը վրդովեցրել է Բարսեղ Բեգլարյանին ու Սերժ Սարգսյանին: Վերջինս նշել է, որ այս գործը քաղաքական պատվեր է: 

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու, իսկ Բարսեղ Բեգլարյանը՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար: Գործով անցնում է նաև գյուղնախարարության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, մյուս երկու ամբաստանյալները` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխնախարար Սամվել Գալստյանը, քննության ընթացքում մահացել են:

 

 

  • Կիսվել: