երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անցած մեկ օրում արձանագրվել է 20 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել

Անցած մեկ օրում արձանագրվել է 20 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, ավազակության, ավտոմեքենայի գողության, շորթման, դրամանենգության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անառակաբարո գործողություններ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձնական և ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածելու, անօրինական միգրացիայի կազմակերպման և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և դրամանենգության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: