հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 29 մարդ

Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործության դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 29 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության ու դրամանենգության՝ 4-ական, թմրանյութի իրացման՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ընտանեկան բռնության ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենայի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: