Անահիտ Մանասյանը քննարկել է իրավաբանական կրթության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջերս Ֆրանսիական համալսարանում մեկնարկած «Իրավաբանական կլինիկա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև իրավաբանական աջակցություն տրամադրել խոցելի խմբերին։




