կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստի

Անահիտ Մանասյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես Հայաստանը ներկայացնող անդամ մարտի 10-14-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 116-րդ լիագումար նիստին։

Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը։

Նիստի ընթացքում Կոմիտեն ընդունել է 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ զեկույցները, մասնավորապես՝ Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Դանիա (Գրենլանդիա), Ֆրանսիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա և Իսպանիա (Կատալոնիա)։

Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Անդամակցության ժամկետն է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը:

  • Կիսվել: