չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Անահիտ Մանասյանը և Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը և Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարտի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահи տեղակալ Բաբկեն Թունյանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
 
Զրուցակիցները քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության առումով առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրում իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։
 
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընթացիկ առաջնահերթություններից է։
 
Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության զարգացման հեռանկարներին` նպատակ ունենալով խթանել գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։

  • Կիսվել: