կիրակի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2024
Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն․ «Հետք»

Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն․ «Հետք»

«Հետք»․ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Մասնավորապես՝ դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը: Նշված անձիք ծանուցվել են, որ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը, հետևաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկից դուրս գա: Այդ իսկ պատճառով տեղեկություններ չեն փոխանցում՝ մինչև հայցադիմումով դատարան դիմելը:

Հիշեցնենք, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանն ու որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:  Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

  • Կիսվել: