չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանների խումբ է ձևավորվել

Ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներին օգնելու համար փաստաբանների խումբ է ձևավորվել

ՀՀ փաստաբանների պալատում վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելիս բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ձևավորվել է արագ արձագանքնման խումբ։ Տեղեկությունը հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։
 
Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարելի է դիմել խմբի համակարգող՝ փաստաբան Հարութ Ակլունցին։ Հեռ․` 077987641։
 
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։ Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։

  • Կիսվել: