կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աղվան Հովսեփյանի կալանքը ևս եկու ամսով երկարաձգվեց

Աղվան Հովսեփյանի կալանքը ևս եկու ամսով երկարաձգվեց

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքը ևս եկու ամսով երկարաձգվեց: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ դատարանը Աղվան Հովսեփյանին թողնում է կալանքի տակ:

Աղվան Հովսեփյանը 4 ամիս է գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմը այս որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: