կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան․ պաշտպան

Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան․ պաշտպան

Աղվան Հովսեփյանի կալանքը բողոքարկվել է վերաքննիչ դատարան․ այս մասին գրառում է կատարել նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկու ամսով կալանավորվել է։ 

Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ նա նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ:

 

  • Կիսվել: