ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով

Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով

 մի պատմություն է մայրաքաղաք Երևանում երեք անձի մահվան ելքով 2017թ ապրիլին տեղի ունեցած ավտովթարի գործի վերաբերյալ, որով ամբաստանյալը ՀՀ վերաքննիչ դատարանի մարտի 27-ի որոշմամբ կալանքից գրավով ազատ արձակվեց, իսկ դրանից առաջ` քննչական կոմիտեի, դատախազության ու դատական համակարգի փաստացի անգործություն դրսեւորեց դրանով իսկ երկրում օրենքի գերակայության մթնոլորտը խաթարելու ու վտանգավոր նախադեպ ստեղծվեց։

Իբրև տուժող երկու կողմերի օրինական ներկայացուցիչներ հուսով ենք, որ սույն հրապարակումը, մամուլի և հանրության ուշադրությունը հետ կպահեն Վճռաբեկ դատարանին, և ապա` առաջին ատյանի դատարանին ու դատախազությանը հանցագործությունը շարունակաբար պարտակելու ու իրենց պարտականությունները չկատարելու գայթակղությունից։

Սույն դեպքի սարսափելի կադրերը ներկայացված են shamshyan.com կայքում առկա վթարի վերաբերյալ հրապարակման մեջ։

Եվ այսպես, Դատալեքս համակարգում հրապարակված նյութերի, ինչպես նաև դատաքննության կողմերից ստացված տվյալների համաձայն, ԵԱԴԴ/0066/01/17 գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը 2017թ ապրիլի 22-ին ժամը 00:40-ի սահմաններում` իր անձնական օգտագործման ՌԴ պետհամարանիշերով Նիսսան մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` կարմիր լույսի առկայության պայմաններում մեծ արագությամբ մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում մխրճվել Օպել մակնիշի մեքենայի մեջ` պատճառելով մահ նրա երեք ուղևորներին։

Այնուհետեւ, անօգնական թողնելով դեռևս չմահացած ուղևորներից մեկին,  հնարավոր պատժից խուսափելու և ավտովթարը առաջացնող պատճառները քննությունից թաքցնելու նպատակով թողել է պատահարի վայրը և հեռացել։ Ապա հատել է ՀՀ պետական սահմանը և փորձել է Վրաստանով մեկնել Ռուսաստան, սակայն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել և ներկայացվել է քննությանը: Մեր ունեցած տվյալների համաձայն վերջինս Ռուսաստանում ունի շահերի կենտրոն՝ 10 տարուց ավել ապրում է Ռուսաստանում, ունի որոշակի բիզնեսներ, ըստ ամենայնի հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի։ Հավանաբար այս պատճառով է նպատակադրվել փախնել Ռուսաստան, որտեղից նրան ետ վերադարձնելը կլիներ ավելի դժվար, գուցե և անհնար։

Փաստ 1. Մեղադրյալը դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել է Թբիլիսի օդանավակայանում, իսկ ս.թ. մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նրան գրավով ազատելու որոշում է կայացրել, անտեսելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ գրավով ազատելու որոշում չի կարելի կայացնել, եթե առկա է քննությունից թաքնվելու միտում։

2017 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ.Մարտիրոսյանի որոշմամբ թիվ 60105117 քրեական գործով Արման Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով:

Ի դեպ, Նիսսանի հետևի նստատեղին առկա են եղել արյան հետքեր, բայց քննչական մարմինները այդպես էլ չեն կարողացել բացահայտել Նիսանի 3-րդ ուղևորի ինքնությունը, ինչը կարող էր կարևոր լույս սփռել գործի նյութերի վրա։ Օրինակ` արդյոք վարորդը եղել է ալկոհոլի կամ որևէ թմրանյութի ուժեղ ազդեցության տակ։ Իհարկե, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու փաստը կարելի էր վերհանել նաև տվյալ երեկո խնջույքի մասնակիցներին կամ այդ խնջույքի տեսալուսանկարահանված կադրեր հայտնաբերելու միջոցով, ինչը կրկին չի արվել պետական մեղադրողների կողմից։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Ի դեպ, տարօրինակ է, որ գործի նյութերից բացակայում է Ա․ Բաղդասարյանի ձերբակալման ժամանակ կազմված արձանագրությունը։ Հետագայում կալանավորման և կալանքի ժամկետները, ըստ Դատալեքսում հրապարակված դատական ակտերի, երկարացվել են «վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու չհիմնավորված հավանականության» վրա հղումներով։

Դատաքննության ողջ ընթացքում տուժողների իրավահաջորդները նշել են, ամբաստանյալը ունի ֆինանսական մեծ կարողություն, մեծ կապեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում, հետևաբար գրավի գումարը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, մասնավորապես թաքնվելու վտանգը: Դատալեքսում առկա նյութերում նշված է, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը չունի բարձրագույն կրթություն, բացի այդ, նրա նկատմամբ նախկինում հարուցվել է քրեական գործ հայրենիքի նկատմամբ իր պարտականություններից խուսափելու համար, որը իր հնարավորությունների շնորհիվ կարճվել է:

Դատական գործընթացը, ինչպես շատ դեպքերում, սկսել է ձգձգվել տարիներով, ինչը մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ մեկնաբանել է ի շահ ամբաստանյալի։

Գործի քննության ողջ ընթացքում ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը չեն փորձել ձեռք բերել ապացույցներ առ այն, արդյոք մեղադրյալը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և մեքենան վարել է թույլատրելիից շատ մեծ արագությամբ, որոնք կհանդիսանային հավելյալ ծանրացուցիչ հանգամանքներ հետագայում քրեական պատիժը սահմանելիս։ Որևէ փուլում չի ստուգվել ամբաստանյալի օրգանիզմում թմրանյութերի առկայությունը։

Մանրամասները՝ սկզբնազբյուր կայքում։

  • Կիսվել: