երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներից 2-ի գործով կեղծ դատավարությունը (լուսանկարներ)

Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներից 2-ի գործով կեղծ դատավարությունը (լուսանկարներ)

Ադրբեջանում սկսվել է այնտեղ պահվող հայ գերիներից երկուսի գործով դատավարությունը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Հայ ռազմագերիները դատվում են կարված գործով, ըստ որի իբրև թե նրանք արցախյան առաջին պատերազմի տարիներին բռնություն են գործադրել ադրբեջանցի գերիների նկատմամբ։ Ադրբեջանական կողմը ոչ մի ապացույց չունի։


Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում սկսվել է դատարանի նախապատրաստական նիստը քրեական գործով, որը գտնվում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի վարույթում: 

Դատավարության ընթացքում պարզվել են մեղադրյալների և տուժողների անձնական տվյալները:

Խոսրովյան իր խոսքում նշել է, որ 1994 և 2020 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հանդիպել է մեղադրյալների հետ, հետաքրքրվել նրանց պահման պայմաններով և առողջական վիճակով:

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին:

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

  • Կիսվել: