ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում շարունակում են դատել հայ գերիներին․ նրանք ցուցմունք են տալիս

Ադրբեջանում շարունակում են դատել հայ գերիներին․ նրանք ցուցմունք են տալիս

Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակում է հայ գերիներ՝ Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանի, Գուրգեն Հովհաննեսի Գոլայանի, Հրայր Սերժի Թադևոսյանի, Վաղարշակ Մերուժանի Մալոյանի, Սասուն Սեյրանի Եղիազարյանի, Արսեն Արայիկի Վարդանյանի, Վահագն Էդիկի Բահրիկյանի, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանի, Արմեն Վազգենի Դիլանյանի, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանի, Մելս Կարապետի Հանբարդանյանի, Անդրանիկ Վազգենի Միքայելյանի և Ֆելիքս Արշակի Գրիգորյանի դատավարությունը։

Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ դատական նիստն անցկացնում է Ազադ Մեջիդովի նախագահությամբ։

Մեղադրյալները ցուցմունք են տալիս։

Մեղադրանքի համաձայն՝ ամբաստանյալներն «ապօրինի  ձեռք են բերել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր և ստեղծել ապօրինի զինված խմբեր» (չակերտները՝ խմբ․)։

  • Կիսվել: