հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանում հայ գերիների ձեռքերը ծխախոտով վառել են, կտրել են ականջը, ձեռքերը. Աննա Մելիքյան

Ադրբեջանում հայ գերիների ձեռքերը ծխախոտով վառել են, կտրել են ականջը, ձեռքերը. Աննա Մելիքյան

Հայ գերիները ադրբեջանցիների կողմից բռնության են ենթարկվել գերեվարման պահից սկսած՝ ճանապարհին, մեքենայով տեղափոխելիս, այլ վայրերում պահելիս, ընդհուպ, բանտ տեղափոխելը, այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։

Նա նշեց, թե գերիներին շղթայել են խոնավ, ցուրտ սենյակներում, ենթարկել ծեծի, մի քանի օր սնունդ չեն տրամադրել։

«Հարկադրել են ասել, որ «Ղարաբաղն Ադրբեջան է», հարկադրել են հայհոյել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին. ծանր վիրավորում ստացած անձանց հրամայել են չնստել, չպառկել, իսկ հրամանը խախտողները պատժվել են», - իրավիճակը ներկայացրեց ՀԿ ներկայացուցիչը։
 

Աննա Մելիքյանի խոսքով՝ հայ գերիների նկատմամբ կիրառել են էլեկտրահարիչներ, ձեռքերը ծխախոտով վառել են, կտրել են ականջը, ձեռքերը։

«Գերիների նկատմամբ բռնություն կիրառել են նաև բուժաշխատողները», - ասաց նա։

  • Կիսվել: