չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանն իրավունք չունի քրեական գործեր հարուցել մեր գերիների նկատմամբ. Թաթոյան

Ադրբեջանն իրավունք չունի քրեական գործեր հարուցել մեր գերիների նկատմամբ. Թաթոյան

Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ռազմագերիների խնդրին:

Նա ասել է, որ Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել գերիների վերադարձի հարցը:

Թաթոյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրավական ատյանները հեռու պահել այդ հարցից, և, հակառակը, իրավական ատյաններից հեռու պահել ռազմագերիների վերադարձի հարցը: Մենք չպետք է դա թույլ տանք, այն քաղաքական հարց չէ, թեև փորձում են շահարկել եռակողմ հայտարարությունը:

Սա մարդու իրավունքի հարց է, և վերջ: Սա միջազգային իրավունքի պահանջ է: Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի՛՛:

 

 

  • Կիսվել: