երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինզինծառայողներին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինզինծառայողներին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը հայ զինզինծառայողներ Հարություն Հովագիմյանին ու Կարեն Ղազարյանին դատապարտեց 11 տարի 6 ամիս ազատազրկման։

Դատախազը պահանջել էր 12 տարվա պատժաչափ: Հայաստանի զինծառայողները մեղավոր ճանաչվեցին մի շարք հանցագործությունների՝ այդ թվում դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու համար:

Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն ադրբեջանցի դիվերսանտների կողմից առևանգվել էին մայիսի 26-ին՝ դիրքեր սնունդ տանելուց հետո վերադարձի ճանապարհին։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել հայ զինծառայողներին։

  • Կիսվել: