չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի ՔԿՀ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ

Ադրբեջանի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի ՔԿՀ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ

՛՛Թուրան՛՛ գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ներկայացուցիչներն այցելել են Բաքվի թիվ 1 Քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին, ըստ գործակալության, հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը:

՛՛Նրանք ընդունել և լսել են բազմաթիվ կալանավորների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, որոնք ձերբակալվել են 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այնտեղ պահվող հայերին ՛՛իրենց լեզվով տրամադրվել են իրենց իրավունքներին վերաբերող օրենսդրական ակտեր՛՛։

՛՛Պարբերական հանդիպումների ժամանակ նշվել է, որ այդ անձանց նկատմամբ պահպանվում են օրենքի պահանջները, ապահովվում են նրանց իրավունքները, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, արդյունավետ կազմակերպվում է ժամանցը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

ՄԻՊ գրասենյակը նաև վստահեցրել է, թե ՛՛հայ ռազմագերիները որևէ բողոք չեն ներկայացրել՛՛:

 

  • Կիսվել: