երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանության Baku TV-ն ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին

Ադրբեջանի իշխանության Baku TV-ն ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին

Ադրբեջանի իշխանության Baku TV-ն ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Թաթոյան՛՛ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

՛՛Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:

Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայ ժողովրդի պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը ժխտելով դրա գոյությունը:

Ի գիտություն ադրբեջանական իշխանության` հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայացնել, չի՛ հաջողվելու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: