չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ադրբեջանի դրոշով վարելու դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

Ադրբեջանի դրոշով վարելու դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցը վարելու դեպքի հետ կապված ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այսմասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին՝ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

  • Կիսվել: