Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները․ՀՀ ՄԻՊ
«Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները: Նրանց ներկայությունն այդ վայրերում խաթարում է մարդկանց բնականոն կյանքը և վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար:
Նրանք պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս և այլ թեմաների վերաբերյալ հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d'Erévan պարբերականին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Le Courrier d'Erévan պարբերականի հարցազրույցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ՝ https://www.courrier.am/.../entretien-exclusif-avec-arman...