ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Արցախի ԶՈՒ որոշ զինծառայողների մարմիններ. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Արցախի ԶՈՒ որոշ զինծառայողների մարմիններ. ԱՀ ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանը կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր, հատկապես՝ կասետային արկեր, հրթիռներ և ռումբեր: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նա հիշեցրեց,  որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային այս պայմանագրին չեն միացել, սակայն մոտ 150 երկիր ստորագրել է այն, և սա կարելի է համարել միջազգային սովորութային իրավունք։

Բեգլարյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Կասետային զենքերի լայն կիրառման հետևանքով բավականին շատ վիրավորներ ու զոհեր են արձանագրվել, և դրանք շատ մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար, քանի որ հատկապես Ստեփանակերտում խիտ կերպով կիրառվել են կասետային զենքեր, որոնք չեն պայթել և կարող են ժամանակի ընթացքում մեծ վտանգ ներկայացնել՛՛:

Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ մտահոգիչ է նաև վարձկանների կիրառումը հակամարտությունում, որն արգելված է և հղի է Արցախի բնակչության հանդեպ լուրջ վտանգներով. ՛՛Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Արցախի ԶՈՒ որոշ զինծառայողների մարմիններ, և, հաշվի առնելով 2016-ին հայ զինծառայողների մարմինների հանդեպ կոպտագույն հանցագործությունները, մասնավորապես՝ գլխատման դեպքեր են եղել, մարմինների խոշտանգման, դիակապտության դեպքեր, այժմ վտանգը շատ մեծ է, որ այդ մարմինների հանդեպ էլ նմանատիպ ոտնձգություններ կիրականացվեն՛՛:

 

  • Կիսվել: