կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանական գերության մեջ մահացած 20-ամյա Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները ճանաչվել են․ ՄԻԵԴ

Ադրբեջանական գերության մեջ մահացած 20-ամյա Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները ճանաչվել են․ ՄԻԵԴ

ՄԻԵԴ-ը քիչ առաջ վճիռ կայացրեց, որով ճանաչեց 2010 թվականին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները: 

Ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել է մարդու իրավունքների կոնվենցիայի երկրորդ հոդվածը, համաձայն որի հարգանք չի ցուցաբերվել Մանվել Սարիբեկյանի մահվան փաստին և դրա հետաքննության գործընթացին: Սարիբեկյանի խոշտանգման փաստով ՄԻԵԴ-ը արձանագրել է կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում:

Ըստ վճռի, Ադրբեջանը եռամսյա ժամկետում պետք է վճարի 62 հազար եվրոյի փախհատուցում, որից 60 հազարը ոչ նյութական վնասի համար, իսկ 2 հազարը՝ դատական ծախսերի համար:

Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը տանջամահ է արվել ադրբեջանական գերության մեջ 2014 թվականի օգոստոսի 7-ին։ 

Նշենք նաև, որ ՄԻԵԴ-ը ավարտել է ադրբեջանական գերության մեջ դաժանաբար սպանված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի և 2014-ի հունվարի 28-ին կրկին Ադրբեջանում գերի ընկած ու խոշտանգված Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանի գործերի քննությունը: Այս գործերով ևս սպասվում են ՎԲՏԴ-ի  վճիռները:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: