շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աբրահամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է, դատական նիստը հետաձգվել է. պաշտպան

Աբրահամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է, դատական նիստը հետաձգվել է. պաշտպան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ինքնազգացողությունը դատարանում ցուցմունք տալու ժամանակ վատացել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը:

Պաշտպանի խոսքով՝ դատարան շտապօգնություն են կանչել: Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, դատական նիստը հետաձգվել է և կկայանա երկուշաբթի՝ ժամը 09:30-ին:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը երեկ հետաձգվեց: Դատական նիստը շարունակվել էր այսօր` ժամը 17։00-ին։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար

  • Կիսվել: