շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աբովյանի դատաբժշկական կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. ՔԿ նախագահ

Աբովյանի դատաբժշկական կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. ՔԿ նախագահ

Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված կադրերին:

«Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը, ու կտրվեն իրավական գնահատականներ»,- ասաց Գրիգորյանը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների մասունքների պահման վերաբերյալ ահազանգին։

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականտես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը։ Եվ ֆունդամենտալ հարցը, որ կարծում եմ՝ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմո՞ւնքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարարը ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են կատարվել»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: