հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԱԾ ծառայողների ատեստավորումը կիրականացվի 2 կամ 3 փուլով

ԱԱԾ ծառայողների ատեստավորումը կիրականացվի 2 կամ 3 փուլով

Առաջարկվում է կանոնակարգել նաև ատեստավորման ժամկետների, ատեստավորման 2 կամ 3 փուլերցից յուրաքանչյուրի կազմակերպման և ացկացման, ատեստավորման արդյունքում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծառայողին պարտադիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման հետ կաված հարցերը:Գործադիրը սահմանել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը:

Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման գործընթացը՝ ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ընթացքի, դրա արդյունքների հետ կապված հարցերը: Առաջարկվում է ատեստավորումն իրականացնել 2 (թեստավորման և հարցազրույցի) կամ 3 (ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի) փուլով՝ կախված առանձին պաշտոնների համար սահմանված գործառնական պարտականություններից: Ատեստավորման հանձնաժողովն ի պաշտոնե գլխավորելու է ԱԱԾ տնօրենը, իսկ հանձնաժովի անդամներ ի պաշտոնե հանդիսանալու են տնօրենի տեղակալները:

Առաջարկվում է կանոնակարգել նաև ատեստավորման ժամկետների, ատեստավորման 2 կամ 3 փուլերցից յուրաքանչյուրի կազմակերպման և ացկացման, ատեստավորման արդյունքում կայացված գրավոր եզրակացությունների հետևանքների, դրանք ծառայողին պարտադիր ծանոթացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության բողոքարկման հետ կաված հարցերը:

  • Կիսվել: