ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել. Աղբյուր

ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել. Աղբյուր

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԱԾ-ին մոտ կանգնած իր աղբյուրները:

Ըստ աղբյուրի հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան սպաներ: Պատճառը հանդիսացել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի փախուստը: Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ: Դատարանը նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ըստ լուրերի՝ Խաչատրյանի փախուստը խիստ զայրացրել է վարչապետին, և նա որոշել է գործուղել ԱԱԾ իր հավատարիմ մարդուն` ՊՎԾ պետի նախկին ԺՊ Արգիշտի Քյարամյանին: Ստեղծված իրավիճակն էլ հանգեցրել է ԱԱԾ-ում հրաժարականների:

Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, նա ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, և հորդորեց դիմել ԱԱԾ: ԱԱԾ-ում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ լուրը` հորդորելով զանգահարել քիչ ավելի ուշ: 

  • Կիսվել: