կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կապ էր հաստատել ինձ հետ. պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ համակարգիչն առգրավել. Վազգեն Ռշտունի

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կապ էր հաստատել ինձ հետ. պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ համակարգիչն առգրավել. Վազգեն Ռշտունի

Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը, որից հետո դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ։

Միության նախագահի պաշտոնում առաջադրել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու կարծիքով` Ալեքսանդր Ազարյանը հանդիսանում է քրեական արդարադատության առաջամարտիկներից մեկը:

«Հհետևաբար, տրամաբանական է, որ հենց նրան են առաջարկել ինքնառաջադրվել, որովհետև վերջինս լավագույնս կներկայացնի դատավորների շահերը հանրային հարաբերություններում», - լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Ռշտունին:

Իր  նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից հարուցված կարգապահական վարույթի մասին դատավորը չխոսեց՝ նշելով, թե իր ասելիքը կասի Բարձրագույն դատական խորհրդում քննվելիք վարույթի ընթացքում:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը տանելուն` Վազգեն Ռշտունին նշեց, թե  չի կարող դրական վերաբերվել երևույթին, քանի որ տարիներ շարունակ միջազգային կազմակերպություններ պայքարել են, որ այդ համակարգը գործի:

«Նման խնդիր էլի է եղել: Կոնկրետ Միքայել Համբարձումյանի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում, տնօրեն էր թե տեղակալ, չեմ հիշում, կապ է հաստատել ինձ հետ՝ որպես դատարանի նախագահի, պայմանավորվել ենք, որ հնարավոր չէ սերվերն առգրավել, քանի որ կխափանվի Վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունը: Իրենք եկել են, տեղում ուսումնասիրել են համակարգը մի քանի օրում ու էլի գնացել են: Լուծումներ գտնվել են, հիմա էլ էր հնարավոր լուծում գտնել. կարելի էր փորձաքննությունից առաջ համակարգիչը փոխարինել մեկ այլ համակարգիչով, նոր առգրավել համակարգիչը», - ասաց դատավորը:

  • Կիսվել: