կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱԱԾ ՊՊԾ զինծառայողների թափուր հաստիքները համալրելու համար արական եւ իգական սեռի քաղաքացիներ են պետք

ԱԱԾ ՊՊԾ զինծառայողների թափուր հաստիքները համալրելու համար արական եւ իգական սեռի քաղաքացիներ են պետք

Պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ` արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար:

«Պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ` աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ձեռնամարտի հրահանգիչներ:

Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010-53-21-63, 010-53-08-46 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: