ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱԾ-ն էլ հերքեց դատավոր Վահագն Մելիքյանին Ազգային անվտանգության ծառայություն կանչելու լուրերը

ԱԱԾ-ն էլ հերքեց դատավոր Վահագն Մելիքյանին Ազգային անվտանգության ծառայություն կանչելու լուրերը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքոեւմ է «Փաստինֆո» լրատվական կայքում ս.թ հուլիսի 3-ին «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը»:

"Այդ հրապարակունը չի համապատասխանում իրականությանը",- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Նշենք, որ նմանատիպ հերքում հրապարակել էր նաև Բարձրագույն դատական խորհուրդը` նշելով, որ սույն հրապարակումը առերևույթ միտում ունի հանրության շրջանում կանխակալ կարծիք ձևավորելու և կասկածի տակ առնելու դատավորի կողմից առաջիկայում կայացվելիք որոշումը: 

Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության, ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը, որին իբր ցույց են տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը, չի համապատասխանում իրականությանը:

  • Կիսվել: