երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բալասանյանի երկու մտերիմների

ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բալասանյանի երկու մտերիմների

Politik.am-ը նախորդ մի քանի հրապարակումներում խոսել է այն մասին, որ իշխանությունները ծանր են տարել հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ՔՊ-ի պարտությունը։ Փաշինյանի իշխանությունը ամեն բան անում է, որպեսզի նախկին քաղաապետ Սամվել Բալասանյանի որդու կողմից ձևավորված Բալասանյան դաշինքը գա համաձայնության և քաղաքային իշխանությունը կիսի իրենց հետ։

Սկզբում փորձել են համոզել Բալասանյանին, իսկ երբ բանակցությունները արդյունք չեն տվել` անցել են կոշտ միջոցների։

Politik.am-ի տեղեկությունների համաձայն Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին երեկ ԱԱԾ- ն ձերբակալել է։ Ըստ շրջանառվող լուրերի ինչ-որ կնոջից կաշառք ստանալու մեղադրանքով: ԱԱԾ-ում փորձում են փաստը գաղտնի պահել։ Գյումրեցիները ենթադրում են, որ Բալասանյանի դեմ ներքին կարգով օգտագործելու, նրան ճնշելու համար: Երկուսն էլ Բալասանյանի հետ մտերիմ կապ ունեցեղ չինովնիկներ են:

Մենք փորձեցինք կապ հաստատել Բալասանյան դաշինքի ներկայացուցիչների հետ, հոդվածում հիշատակված անձանց և ԱԱԾ-ի հետ, սակայն որոշ դեպքերում հեռախոսահամարներն անջատած էին, իսկ ԱԱԾ-ն և Արթուր Հակոբյանը անպատասխան թողեցին մեր զանգերը։

  • Կիսվել: