շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ԱԱԾ խուզարկություններ է իրականացնում «Մայր Հայաստան»-ի գրասենյակում

ԱԱԾ խուզարկություններ է իրականացնում «Մայր Հայաստան»-ի գրասենյակում

ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գլխավորած՝ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ. նախօրեին Քննչական կոմիտեն Թևանյանի մեղադրել է պետական դավաճանության մեջ։

Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին ահազանգում է կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք շրջում գրասենյակում։ Կադրերում ուժայինները նրանից պահանջում են անջատել հեռախոսի տեսախցիկը, ի պատասխան նա պահանջում է ցույց տալ խուզարկության թույլտվությունը։

Հավելենք, որ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում նաև Անդրանիկ Թևանյանի բնակարանում է:

 

  • Կիսվել: