շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահմանադրական կարգը տապալելու դեպքում առաջարկվում է վաղեմություն չկիրառել․ Գևորգ Պետրոսյանը նախագիծ է ներկայացրել

Սահմանադրական կարգը տապալելու դեպքում առաջարկվում է վաղեմություն չկիրառել․ Գևորգ Պետրոսյանը նախագիծ է ներկայացրել

Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: 

«Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը...
Սպասենք Հայրենի կառավարության արձագանքին...»,- մասնավորապես ասված է Պետրոսյանի գրառման մեջ։

  • Կիսվել: