երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
52-ամյա տանտերը սպանել էր կնոջը, ապա փորձել ինքնասպան լինել. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

52-ամյա տանտերը սպանել էր կնոջը, ապա փորձել ինքնասպան լինել. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ եղբայրը սպանել է կնոջը և վնասել ինքն իրեն, փոխանցում են ոստիկանությունից։

Դեպքի վայր՝ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 52-ամյա տանտերը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը, ապա խոհանոցային դանակով վնասել ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել: Ժամանած շտապօգնության խումբը տղամարդուն բուժօգնության է տեղափոխել հիվանդանոց: Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: