կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:

Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայն:
Երեկ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե հանձնաժողովն աշխատանքների ընթացքում  պահանջել ու ստացել է 4154 գաղտնի ու  հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով:

«Դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է: Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են ու շարունակում են հրավիրվել գործող ու  նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ», - ասել էր նա:

Սա կլինի հանձնաժողովի գործունեության ժամկետի վերջին երկարացումը:

  • Կիսվել: