երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
44-ամյա Վախթանգը Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր եկամուտների լվացման համար. գտել են Բագրատաշենում

44-ամյա Վախթանգը Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր եկամուտների լվացման համար. գտել են Բագրատաշենում

Հունվարի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 44-ամյա Վախթանգ Ս.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2020 թ. դեկտեմբերի 14-ից Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների և հանցագործություններից ստացված եկամուտների լվացման մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: