ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 42-ամյա կնոջը հայտնել էին, որ իր վարկը հաստատվել է, ապա պահանջել ու ստացել էին 45 հազար դրամ

42-ամյա կնոջը հայտնել էին, որ իր վարկը հաստատվել է, ապա պահանջել ու ստացել էին 45 հազար դրամ

Մարտի 3-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հաղորդում 42-ամյա մի կնոջից: Մարտի 1-ին նա գյուղի կանգառում նկատել էր հայտարարություն` «Վարկեր սև ցուցակում գտնվող անձանց» բովանդակությամբ: Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 2-ին կինը զանգել էր հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին: Հայտնել էին, որ իր խնդրած 450 հազար դրամ վարկը հաստատվել է, և պահանջել էին իրենց տրամադրած հաշվեհամարին փոխանցել 20 հազար դրամ: Այնուհետև մարտի 3-ին նույն հեռախոսահամարից զանգել էին կնոջն ու պահանջել փոխանցել ևս 25 հազար դրամ:

Կինն այդ անգամ էլ էր փոխանցել, ինչից հետո նրա զանգերին չէին պատասխանել:

Ոստիկանությունը հորդորում է լինել ուշադիր և զգոն, գործարքների մեջ չմտնել կասկածելի մարդկանց և կազմակերպությունների հետ:

  • Կիսվել: