երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
38-ամյա տղամարդը ձերբակալվել է հորեղբորն անզգուշությամբ սպանելու կասկածանքով

38-ամյա տղամարդը ձերբակալվել է հորեղբորն անզգուշությամբ սպանելու կասկածանքով

Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան դեպքով ձերբակալվել է մահացածի եղբորորդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
Ըստ հաղորդագրության` մարտի 5-ին Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին:
Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ:
 

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի եղբորորդին` ծնված 1984 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։
Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: