երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
32-ամյա կնոջից շանտաժով պահանջել է բաժանվել ամուսնուց, իսկ հետո կուրծքը նկարել ու ուղարկել իրեն. Արտառոց դեպք՝ Երևանում

32-ամյա կնոջից շանտաժով պահանջել է բաժանվել ամուսնուց, իսկ հետո կուրծքը նկարել ու ուղարկել իրեն. Արտառոց դեպք՝ Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում օգոստոսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ 32-ամյա Ծ. Հ.-ի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտնել է, որ իր ծանոթ Ալեքսանդր Չ.-ն իրեն որպես օգնություն գումարներ է տվել, իսկ որոշ ժամանակ անց գումարները հետ է պահանջել:

 

Արդեն ոստիկաններին Ծ. Հ.-ն հայտնել է, որ իր ծանոթը գումարները ոչ միայն հետ է պահանջում, այլև սպառնացել է, որ հաղորդագրությունները կհրապարակի և որպես օգնություն տված գումարներից բացի պահանջել է, որպեսզի նա ամուսնուց բաժանվի և իր կուրծքը նկարի, ուղարկի իրեն:

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ալեքսանդր Չ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: