շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
30-ամյա Ստեփանը 3 տարի հետախուզվում էր մարդ առևանգելու մեղադրանքով. Նա Մոսկվայից ժամանել է ու ներկայացել ոստիկաններին

30-ամյա Ստեփանը 3 տարի հետախուզվում էր մարդ առևանգելու մեղադրանքով. Նա Մոսկվայից ժամանել է ու ներկայացել ոստիկաններին

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կոտայքի բաժին է ներկայացել 30-ամյա Ստեփան Ս.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2020 թ. մարտի 16-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: