երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
26-ամյա և 29-ամյա երիտասարդները Արգինա գյուղում գտնվող ընկերության տարածքից 300 լիտր դիզվառելիք են գողացել

26-ամյա և 29-ամյա երիտասարդները Արգինա գյուղում գտնվող ընկերության տարածքից 300 լիտր դիզվառելիք են գողացել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 6-ին գողության մասին տեղեկություն էին ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել Արգինա գյուղում գտնվող ընկերության տարածքում։ Ըստ տեղեկության, դիզվառելիքի գողությունը կատարել էին նույն ընկերության բանվորներ 26-ամյա և 29-ամյա երիտասարդները՝ այն տեղափոխելով Էջմիածին։

Իրավապահները Շենիկ գյուղում ձերբակալեցին նրանց և, 29-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2107» մակնիշի ավոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Բաղրամյանի բաժին։

Բացատրական աշխատանիքի շնորհիվ կասկածյալները խոստովանեցին եղելությունը։ Մեքենան, որում առկա էին 15 պլաստմասե տարաներ՝ընդհանուր 300 լիտր դիզվառելիքով, տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Երիտասարդները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: