շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
25-ամյա երիտասարդը իրավապահներին հայտնել է՝ վնասվածքն ստացել է ձիուց ընկնելու հետևանքով․ պարզվել է հարվածել են կտրող-ծակող առարկայով

25-ամյա երիտասարդը իրավապահներին հայտնել է՝ վնասվածքն ստացել է ձիուց ընկնելու հետևանքով․ պարզվել է հարվածել են կտրող-ծակող առարկայով

Հունիսի 28-ին, ժամը 09.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է Շահումյան գյուղի դաշտում ձիուց ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հունիսի 24-ի ժամը 03.30-ի սահմաններում Շահումյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով խփել էր 37-ամյա համագյուղացին: Հունիսի 28-ին նա ձերբակալվել և ներկայացվել է մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: