շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
24 դեպք է գրանցվել, երբ պարեկային ծառայողն իրեն կաշառք առաջարկած անձին տեղում ձերբակալել է

24 դեպք է գրանցվել, երբ պարեկային ծառայողն իրեն կաշառք առաջարկած անձին տեղում ձերբակալել է

Հակակոռուպցիոն կոմիտեի մեկ տարվա գործունեության ընթացքում 24 դեպք է արձանագրվել, երբ պարեկային ծառայողները իրենց կաշառք առաջարկած քաղաքացուն տեղում ձերբակալել են և ներկայացրել վարույթ իրականացնող մարմին։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեն Սասուն Խաչատրյանը։

«Ինչի՞ մասին է սա խոսում, նախկինում նման դեպք գրեթե չենք ունեցել, ես չեմ ունեցել նման դեպք։ Այսինքն՝ մենք ունենք կաշառքի 24 դեպքի աճ, բայց դա չի նշանակում, որ կոռուպցիան այս ոլորտում աճել է, սա նշանակում է, որ պարեկը և իրավապահ համակարգը սկսել է ավելի լավ գործել»,- ասաց Խաչատրյանը։

  • Կիսվել: