երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
23-ամյա Արթուր Ա.-ն սպանության փորձ էր արել․ հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

23-ամյա Արթուր Ա.-ն սպանության փորձ էր արել․ հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Դիլիջանի բաժնի, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի քննչական բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 29-ին ոստիկանության Դիլիջանի բաժին է ներկայացել 23-ամյա Արթուր Ա.-ն, որը ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով: Տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ 

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

  • Կիսվել: