2025 թ-ի պետական բյուջեով ՀՀ ՆԳՆ-ին նախատեսվում է հատկացնել 105 մլրդ դրամ․ Ֆինանսների նախարար
2025-ի պետական բյուջեով ՀՀ ՆԳՆ-ին նախատեսվում է հատկացնել 105 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 99,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 5,9 մլրդ դրամ։
Այս մասին ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նաև նշեց, որ նախարարության 2025-ի բյուջեն նախորդ տարվա բյուջեից ավելի է 15 տոկոսով, ընթացիկ ծախսերի գծով ավելի է 10 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 2,6 անգամ․ «2024-ին կապիտալ ծախսերը բյուջեով կազմել են 1,6 մլրդ դրամ, իսկ 2025-ի բյուջեով կկազմեն շուրջ 5,9 մլրդ դրամ»: