հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
2025-ին ՀՀ-ի կրիտիկական ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների դեմ կիբերհարձակումները կշարունակեն մարտահրավեր մնալ. Զեկույց

2025-ին ՀՀ-ի կրիտիկական ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների դեմ կիբերհարձակումները կշարունակեն մարտահրավեր մնալ. Զեկույց

Ըստ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցի՝ 2025 թվականին Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների և պաշտպանական կարողությունների դեմ կիբերհարձակումները կշարունակեն մարտահրավեր մնալ։

«Որպես արտաքին տարբեր դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող հիբրիդային ճնշման գործիքակազմի մաս, Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքների տարբեր ինտենսիվության կիբեր թիրախավորման նպատակը կշարունակի մնալ տնտեսական, քաղաքական, հոգեբանական ու տեղեկատվական վնասակար ազդեցության միջոցով Հայաստանի պետական շահերը չսպասարկող որոշումների կայացմանը հասնելը»,- նշվում է զեկույցում։

Զեկույցում նշվում է նաև, որ դինամիկ փոփոխվող տարածաշրջանում առանձնահատուկ կարևորություն ունի տնտեսական
դիմակայությունը, ռիսկերի կառավարումը և նոր հնարավորությունների բացահայտումը։

«Անկախացումից ի վեր Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ շարունակ բախվում է տնտեսական զարգացման, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, տեխնոլոգիաների հասանելիության, էներգետիկ ինքնաբավության, բազմազանեցման և նմանատիպ այլ մարտահրավերների»,- ասվում է զեկույցում։

  • Կիսվել: