չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
2024 թվականին Հայաստանում արձանագրվել է հետիոտնի վրաերթի 804 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 71 մարդ. ՆԳՆ

2024 թվականին Հայաստանում արձանագրվել է հետիոտնի վրաերթի 804 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 71 մարդ. ՆԳՆ

2024 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 21-ը ՀՀ ավտոճանապարհներին արձանագրվել է հետիոտնի վրաերթի 804 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 71 մարդ: Այս մասին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանությունից։

Հայտնեցին նաև, որ նույն ժամանակահատվածում ՀՀ ավտոճանապարհներին արձանագրվել է 3384 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 260 մարդ։

Իսկ 2023 թվականի ընթացքում, ՆԳՆ Ոստիկանության փոխանցմամբ, ՀՀ ավտոճանապարհներին արձանագրվել է հետիոտնի վրաերթի 1197 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 108 մարդ։

  • Կիսվել: