շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված նոր բանտային պայմաններ ապահովելու համար. Գրիգոր Մինասյան

2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված նոր բանտային պայմաններ ապահովելու համար. Գրիգոր Մինասյան

Սովորական ընթացակարգային բարեփոխումներ են։ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն այսպես է արձագանքել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով ԱԱԾ արխիվները գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

Նախարարի տեղակալի խոսքով՝ տարիների արխիվներ կան, որոնք չեն տեղավորվում, և այստեղ որևէ տողատակ պետք չէ փնտրել: Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև բանտային բարեփոխումներին:

«2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված հենց նոր բանտային պայմաններ ապահովելու տեսանկյունից, և առաջիկայում արդեն ունենք մեծ փաթեթ: Մրցույթը հայտարարվելու է, և նոր բանտ ենք սկսելու կառուցել Էրեբունի համայնքում, նոր կոմպլեքս, նաև այլ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում են 1 միլիարդ դրամից ավելի վերանորոգումներ, կահավորումներ:

Հարցը լուծելու ենք, ուղղակի տարիների հավաքված պրոբլեմներ են, և միանգամից արդյունք տալը դժվար է, բայց պրոցեսները հաստատ գնում են դեպի առողջացում»,-ասաց նախարարի տեղակալը:

  • Կիսվել: